Փերիս Հիլթոնը ծաղրել է Քիմ Քարդաշյանին

16:41   24 հունիսի, 2016

Հեռուստաաստղ Փերիս Հիլթոնը ժամանել է Լոս Անջելես: Օդանավակայանում 35-ամյա Փերիսը հայտնվել էր՝ ձեռքին երկու հեռախոսով: Հիլթոնը շատ ուրախ էր թվում, հավանաբար նրա վրա ազդել է այն փաստը, որ նախօրեին նա Քիմ Քարդաշյանին ուղղված հեգնական հրապարակում էր արել:

Ինչպես գիտեք երկու կանայք ժամանակին մտերիմ ընկերուհիներ են եղել, ու Քիմը նույնիսկ աշխատել է Փերիսի հետ։ Բայց այն բանից հետո, երբ Քիմի սեքս-տեսաերիզն իր տարածվածությամբ գերազանցել է Փերիսի սեքս-տեսաերիզին, նրանց ընկերությունն ավարտվել է:

Վերջերս Քիմը մասնակցել էր GQ–ի համար ֆոտոշարքի, որը հայուհու առաջին ֆոտոշարքն էր այդ ամսագրի համար:

Փերիսն իր Instagram–ում հրապարակել էր ամսագրի շապիկներից կազմված մի ամբողջ կոլաժ:

«Սիրում եմ GQ –ի համար իմ բոլոր լուսանկարներով շապիկները»,- ստորագրել էր լուսանկարը Հիլթոնը

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Splash

 



© NEWS.am STYLE