Համացանցում հայտնվել է «Մեխանիկ. Հարություն» հոյակապ մարտաֆիլմի թրեյլերը՝ Ջեյսոն Սթեթհեմի մասնակցությամբ

17:17   24 հունիսի, 2016

Համացանցում հայտնվել է The Mechanic: Resurrection («Մեխանիկ. Հարություն») հոյակապ մարտաֆիլմի թրեյլերը՝ Ջեյսոն Սթեթհեմի դերակատարմամբ: Ֆիլմում նաեւ նկարահանվել են Ջեսիկա Ալբան ու Թոմի Լի Ջոնսը:

Ֆիլմը 1972-ին Չառլզ Բրոնսոնի մասնակցությամբ նկարահանված ֆիլմի ռիմեյքն է:

«Մեխանիկ. Հարություն»-ը կշարունակի 2011-ին թողարկված առաջին ֆիլմում Սթեթհեմի մարմնավորած հերոսի պատմությունը:

Ըստ սյուժեի, գլխավոր հերոս Արթուր Բիշոփը ստիպված է վերադառնալ այն կյանքին, որը նա կարծես անցյալում է թողել:

Ֆիլմը վարձույթում կհայտնվի 2016-ի օգոստոսին: 



© NEWS.am STYLE