Ջասթին Բիբերի տեսահոլովակի 26-ամյա հերոսուհին ամուսնացել է 62-ամյա միլիոնատիրոջ հետ

18:18   24 հունիսի, 2016

Միլիոնատերերի շքեղ հարսանիքները շարունակվում են։

26-ամյա մոդել Քսենյա Դելիին, որը նկարահանվել է Ջասթին Բիբերի «What Do You Mean?» երգի տեսահոլովակում եւ հայտնվել Playboy-ի շապիկին, ամուսնացել է եգիպտացի բիզնեսմեն, միլիոնատեր 62-ամյա Օսամա Ռաբահ Ալ-Շարիֆի հետ։

Զույգի, որը սկսել է հանդիպել 2015-ի վերջին, հարսանեկան շքեղ արարողությունը տեղի է ունեցել հունական Սանտորինի դրախտային կղզում։

26-ամյա Քսենյան շքեղ հանդիսությանը ներկայացել է կառքով։

Զուհաիր Մուրադ հանրահայտ նորաձեւության տնից ընտրված հարսանեկան զգեստն ավելի է ընդգծել մոդելի գեղեցկությունը։ Խորանին մոտենալիս Դելիին ուղեկցել են նրա 5 հարսնաքույրերը, որոնք հագել են վարդագույն ատլասե զգեստներ՝ Walter Mendez հավաքածուից։

Իսկ հարսանեկան շքեղ տորթն ուներ 1մ-ից ավելի երկարություն (չնայած Սամվել Կարապետյանի որդու հարսանեկան տորթը մոտ 4 մ էր, եւ մենք առանձնապես զարմացած չենք)։ 

Արարողությանը ներկա են եղել 150 հյուր:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE