Բելառուսում մերկ ֆլեշմոբ են կազմակերպել՝ Լուկաշենկոյի «հանվել ու աշխատել» կոչին ի պատասխան

10:33   25 հունիսի, 2016

Դե, ո՞վ էր ասում, որ բելառուսները հումորի զգացում չունեն: Ահա ձեզ հակառակի ապացույցը: Բելառուսները բառացի են հասկացել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խորհուրդը՝ Հինգերորդ համաբելառուսական ազգային ժողովում:

«Նորարարություններ, տեխնոլոգիաներ, սեփականաշնորհում՝ այդ ամենը հասկանալի է,- ասել էր նախագահը,- Մենք դա արդեն յուրացրել ենք: Բայց ամեն ինչ ու այդ թվում մեր կյանքը հասարակ բաների մեջ է՝ պետք է զարգանալ ու աշխատել»:

Թե հատկապես ո՛ր բառն է օգտագոծել Լուկաշենկոն՝ «раздеваться» թե «развиваться» բավականին բարդ է հասկանալ: Շատերը լսել են առաջին տարբերակը դրա համար էլ հաճույքով հետեւել են նրա խորհրդին հենց իրենց աշխատավայրերում:

«Մերկանալ ու աշխատել» արտահայտությունը ինտերնետում ֆլեշմոբի մտահղացում է առաջացրել՝ բելառուսները սկսել են աշխատավայր գալ մերկ ու լուսանկարներն էլ հրապարակել սոցցանցերում:

Աղբյուր՝ 42.tut.by



© NEWS.am STYLE