Մերկ Քիմ Քարդաշյանը, Ռիհաննան, Քրիս Բրաունը, Դոնալդ Թրամփը, Ջորջ Բուշ կրտսերը եւ ուրիշներ նույն մահճակալում՝ Քանյե Ուեսթի նոր տեսահոլովակում

09:46   25 հունիսի, 2016

Մինչ մեր միտքը զբաղված է Հռոմի պապի այցելությամբ, Քանյե Ուեսթը հերթական անգամ հիշեցրել է իր մասին: Այն էլ ինչպես: Հանրահայտ ռեփերը ներկայացրել է իր երգի տեսահոլովակը Ինգլվուդում:

Երգի շնորհանդեսին հազարավոր մարդիկ էին հավաքվել, TMZ-ը գրում է, որ տեսահոլովակը նկարահանված է սեքս տեսագարության ժանրով, բազմաթիվ մերկ հանրահայտ մարդկանց մասնակցությամբ՝ այդ թվում Քիմ Քարդաշյանի, Ռիհաննայի, Քրիս Բրաունի, Դոնալդ Թրամփի, Ջորջ Բուշ կրտսերի, Ռեյ Ջիի, Թեյլոր Սվիֆթի, Աննա Վինտուրի, Էմբեր Ռոուզի, Բիլ Քոսբիի ու Քեյթլին Ջենների:

Համացանցում հայտնվել է ոչ թե բուն տեսահոլովակը, այլ տեսահոլովակից մի լուսանկար:

Քանյեն վստահեցնում է բոլորին, որ տեսահոլովակում կրկնորդներ չեն, չնայած Թրամփի ներկայացուցիչն արդեն հայտարարել է, որ տեսահոլովակում նկարահանված մարդը ԱՄՆ նախագահի թեկնածուն չէ:



© NEWS.am STYLE