Անհնար է չհիանալ. գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը` Լոս Անջելեսում

12:19   25 հունիսի, 2016

Իսկապես որ, անհնար է չհիանալ: Գեղեցկուհի Քիմ Քարդաշյանին տեսել են Լոս Անջելեսում իր Keeping Up With the Kardashians ընտանեկան ռեալիթի շոուի նկարահանումներից հետո:

Նկարահանումներին 35-ամյա հայուհին հայտնվել էր շատ նրբագեղ հագուստով եւ ի դեպ ոչ մենակ:

Ըստ երեւույթին դրվագը նվիրված է լինելու Քիմի քրոջ՝ Քորթնիի նախկին բոյֆրենդ՝ Սքոթ Դիսիքին, քանի որ հենց նրա հետ էր Քիմը նկարահանում հերթական դրվագը իտալական Maria's Italian Kitchen սրճարանում:

Դրանից հետո Սքոթը նստեց իր շքեղ BMW-ն ու հեռացավ:

Ի դեպ, այս ընթացքում Քանյեն ներկայացրել է նոր Famous տեսահոլովակը Ինգլվուդում: Այս առթիվ սկանդալն արդեն մեծ իրարանցում է առաջացրել համացանցում:

Հիշեցնենք, որ Քանյեն տեսահոլովակում ներկայացրել էր մի շարք մերկ հանրահայտ դեմքերի՝ Քիմ Քարդաշյանին , Ռիհաննային , Քրիս Բրաունին, Դոնալդ Թրամփին, Ջորջ Բուշ կրտսերին, Ռեյ Ջիին, Թեյլոր Սվիֆթին, Աննա Վինտուրին, Էմբեր Ռոուզին,Բիլ Քոսբիին ու Քեյթլին Ջեններին:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI, Xposure



© NEWS.am STYLE