Ջուսը, Դալիթան, Իրինա Թովմասյանը, Սոֆի Դեւոյանը եւ այլք` երգիչ Կարեն Օհանյանի ծննդյան խնջույքին (ֆոտո)

12:08   25 հունիսի, 2016

Երգիչ Կարեն Օհանյանը երեկ` հունիսի 24-ին,  Երեւանի ժամանցի կենտրոններից մեկում նշում էր ծննդյան 15-ամյակը:

Հյուրասիրություն, նվերներ եւ երգի տեսքով անակնկալներ. երգչի օրն իսկական տոն դարձրեցին նրա ընկերներն ու ծնողները: Կարենի տարեդարձին ներկա էր նաեւ NEWS.am STYLE-ը, որը երգչից հետաքրքրվեց ծննդյան օրվա որոշ մանրամասներից.

«Առհասարակ, սիրում եմ ծննդյանս տոները նշել ընտանիքիս անդամների հետ, սակայն այսօր բացառություն եղավ. որոշեցի օրս նվիրել ընկերներիս: Ես սիրում եմ ծննդյանս տարեդարձը, քանի որ այս օրը, կարծես, ամեն ինչ հենց ինձ վրա կենտրոնացած լինի»,-ասում է Կարենը, որին առաջինը ծննդյան առթիվ շնորավորել է հայրիկը.

«Հայրիկս ինձ Facebook-ով է շնորհավորել, որովհետեւ այդ ժամին արդեն քնած էի, իսկ հետո մայրիկս ու մանկությանս ընկերը` Էդգարը շնորհավորեցին»:

Կարենը շատ նվերներ է ստացել սիրելի մարդկանց կողմից. երգիչը, հատկապես, առանձնացրեց դրանցից մեկը.

«Հատկապես, տպավորիչ էր երկու ընկերներիս կողմից արված նվերը` իմ պատկերով կոնֆետները: Իսկ, առհասարակ, ինձ համար ամենամեծ նվերն ընկերներիս հետ լավ օր անցկացնելն է, ինչը հիմա վայելում եմ: Դրա համար շատ շնորհակալ եմ հայրիկիս»:

Ծննդյան տորթի մոմերը փչելիս Կարենը միշտ նույն երազանքն է պահում` առողջություն եւ հաջողություն ընտանիքի անդամներին: Երգչի խոսքով` այս տարի եւս բացառություն չէ:

Կարեն Օհանյանին շնորհավորելու էին եկել նաւ շոու-բիզնեսի իր ընկերներն ու մտերիմները` Նադեժդա Սարգսյանը, Սոնա Գյուլխասյանը, Դալիթան, Մեգգին, Սոֆի Դեւոյանը, Իրինա Թովմասյանը… Երգչի տոնին ներկա էր նաեւ  նրա հետ զուգերգով հանդես եկած երգչուհի Ջուսը, որն իր մաղթանքով կիսվեց մեզ հետ:

«Շատ եմ սիրում Կարենին եւ նրա ընտանիքին: Նրան մաղթում եմ այն, ինչ ինքը կցանկանա: Ուզում եմ, որ իր երազանքները կատարվեն հենց այս տարի: Մեծ բեմեր եւ բարձրունքներ եմ մաղթում նրան: Թող առողջ լինի ու նրա կյանքում միայն լավ բաներ տեղի ունենան»:

Կարենի ծննդյան հյուրերին եւ մյուս մանրամասներին հետեւեք NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժի միջոցով:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE