Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել Լոս Անջելեսի հայ համայնքին

18:26   25 հունիսի, 2016

Հունիսի սկզբին հայտնի է դարձել, որ Քիմ Քարդաշյանը դարձել է «Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի պատվավոր հայ դեսպան»: Հիվանդանոցի նախագահ Փոլ Վիվիանոն Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի պատվավոր դեսպանների հետ հանդիպման ժամանակ Քիմ Քարդաշյանին նվիրել է հուշատախտակ:

Հայուհուն հատուկ շնորհակալություն են հայտնել Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին օգնելու համար:

Քիմն իր Twitter–ում հրապարակել է այդ հուշատախտակով լուսանկար:

«Ինձ համար պատիվ է, որ հայկական համայնքը նկատել ու գնահատել է այն բոլոր գործերը, որ ես արել եմ ու անում եմ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի համար: Շնորհակալություն հիվանդանոցին այն ամենի համար, ինչ անում է երեխաների համար»,- ստորագրել է լուսանկարը Քիմը: 



© NEWS.am STYLE