Քայլի Ջեններն ու ռեփեր Թայգան նորից միասի՞ն են

14:18   25 հունիսի, 2016

Այս զույգը, ըստ երեւույթին, նորից միանում է: Քայլի Ջենները կարծես թե փորձում էր իր անձնական կյանքը հարթել կանադացի ռեփեր PartyNextDoor–ի հետ, իսկ Tyga–ն էլ զվարճանում էր մեկ այստեղ մեկ այնտեղ՝ տարբեր սեքսուալ մոդելների հետ:

Սակայն E! online պորտալի ինսայդերները հայտնում են, որ Քայլին ու Թայգան նորից հանդիպում են: Եվ այդ հանդիպումները առայժմ ընկերական բնույթի են, բայց շատ հնարավոր է, որ նախկին սիրահարները նորից կմիանան:

Առավել եւս, որ Թայգան իր միկրոբլոգում հրապարակել է իր մահճակալի վրա պառկած ծիծաղող Քայլիի լուսանկարը, չնայած հետո շատ արագ ջնջել է այն:

«Նրանք որոշ ժամանակ միասին չէին, ուզում էին, որ լարվածությունն անցնի:Հիմա նրանք պաշտոնապես միասին չեն, բայց նորից սկսել են հանդիպել: Թայգան նորից ուզում է միանալ Քայլիի հետ, քանի որ կարծում է՝ Քայլին հավատարիմ աղջիկ է»,- հայտնում է մոտ կանգնած աղբյուրը: 



© NEWS.am STYLE