Մերկ Քիմ Քարդաշյանը, Թեյլոր Սվիֆթը, Ռիհաննան, Դոնալդ Թրամփը` Քանյե Ուեսթի «Famous» տեսահոլովակում, որը համացանցի «ռումբն» է դարձել

13:02   25 հունիսի, 2016

Առավոտից մենք ուրախացրեցինք ձեզ Famous երգի համար Քանյե Ուեսթի նոր տեսահոլովակի կադրով, իսկ հիմա ձեզ ենք ներկայացնում մի փոքրիկ տեսագրություն ու մանրակրկիտ պատմում, թե ինչպես է անցել տեսահոլովակի շնորհանդեսը Ինգլվուդի Forum արենայում:

Տեսահոլովակի շնորհանդեսին 8 հազար մարդ էր ներկա:

Քիմ Քարդաշյանը նույնպես այնտեղ էր՝ ամուսնուն աջակցելու համար:

Այնտեղ էին նաև Քայլի Ջենները՝ ռեփեր Թայգայի հետ:

Քորթնին

Քրիս Ջենները

Ռեփեր 2 Chainz-ը

The Game-ը

Շնորհանդեսի ժամանակ Քանյեն վիզուալ դոլարներ էր շաղ տալիս ամբոխի վրա:

Տեսահոլովակը նկարահանված է սեքս տեսագարության ժանրով, բազմաթիվ մերկ հանրահայտ մարդկանց մասնակցությամբ՝ այդ թվում Քիմ Քարդաշյանի, Ռիհաննայի, Քրիս Բրաունի, Դոնալդ Թրամփի, Ջորջ Բուշ կրտսերի, Ռեյ Ջիի, Թեյլոր Սվիֆթի, Աննա Վինտուրի, Էմբեր Ռոուզի, Բիլ Քոսբիի ու Քեյթլին Ջենների:

Քանյեն վստահեցնում է բոլորին, որ տեսահոլովակում կրկնորդներ չեն, չնայած Թրամփի ներկայացուցիչն արդեն հայտարարել է, որ տեսահոլովակում նկարահանված մարդը ԱՄՆ նախագահի թեկնածուն չէ:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE