Ռիհաննայի ֆանատները ցնցված են. երգչուհին ձախողել է համերգը լոնդոնյան կիսադատարկ «Ուեմբլիում»

16:26   25 հունիսի, 2016

Դուբլինում իր Anti World Tour համաշխարհային շրջագայության շրջանակում զգացմունքային ելույթից հետո Ռիհաննան Լոնդոն է ժամանել, որտեղ համերգ է տվել «Ուեմբլի» հանրահայտ մարզահամալիրում: Այն 90 հազար մարդ է տեղավորում, ու ի զարմանս հենց նույն Ռիհաննայի՝ դահլիճը նույնիսկ կիսով չափ լցված չէր (երգչուհու ամերիկյան մենեջերները լավ կանեին մեկընդմիշտ հասկանային, թե ինչ է նշանակում «Եվրոպայի առաջնություն» բառը՝ մանավանդ անգլիացիների համար: Է չասենք որ բրիտանացիները զբաղված էին ԵՄ-ից դուրս գալով, եւ Ռիրիի ժամանակ հաստատ չունեին: Նման տեմպերով շարունակելու դեպքում չենք զարմանա, եթե շուտով հայտնվի նաեւ «Ռիհաննա live in Batumi» կամ նմանատիպ այլ պաստառներ):

Եվ այսպես երգչուհու ֆանատները իրենց միկրոբլոգներում հրապարակել են  կիսադատարկ դահլիճի լուսաանկարները, նաեւ բարկացած մեկնաբանություններ թողել:

Պարզվում է, որ տեսնելով կիսադատարկ դահլիճը՝ Ռիրին որոշել է շատ եռանդ չգործադրել ու երեք ժամանոց համերգը կրկնակի կրճատել է:

Համացանցում Ռիրիի երկրպագուները մոտավորապես նման մեկնաբանություններ են թողել.

«Ռիհաննան ծրագրի ոչ բոլոր երգերն է կատարել»

«Երբեմն այնքան արագ էր ամեն ինչ կատարվում, որ երկրպագուները չէին հասցնում հասկանալ, թե ինչ է կատարվում»:

«Հասկանալի էր, որ Ռիհաննան բարկացած է, իսկ հանդիսատեսն էլ դժգոհ էր»:

Աղբյուր՝  Daily Mail



© NEWS.am STYLE