Aerosmith խումբը գովազդել է իր հրաժեշտի շրջագայությունը

17:14   25 հունիսի, 2016

Սթիվեն Թայլերը հայտնել է որ Aerosmith լեգենդար խումբը լուծարվում է: Խմբի 68-ամյա լիդերը նշել է.

«Մենք հրաժեշտի շրջագայություն ենք նախապատրաստում, բայց միայն որովհետև եկել է ժամանակը»:

46 տարվա ստեղծագործական ուղուց  հետո Aerosmith-ը  գովազդել է իր հրաժեշտի շրջագայությունը 2017-ի համար:

Թեյլորը հավելել է, որ աշխարհում միայն երկու ռոք խումբ է մնացել , որոնք ունեն հին պատմություն ու մեծամասամբ պահպանել են իրենց սկզբնական կազմը՝ այդ խմբերն են Aerosmith-ն ու  Rolling Stones-ը:

Թեյլորը նաև գովազդել է իր We're All Somebody From Somewhere սոլո քանթրի ալբոմը:

Aerosmith խումբը հիմնվել է 1970-ին Բոսթոնում,  Մասաչուսեթս նահանգում: Խմբի վերջին ալբոմը ՝ Music from Another Dimension!  թողարկվել է 2012-ին:

Աղբյուր՝  Consequenceofsound.net



© NEWS.am STYLE