Լրատվամիջոց. Քանյե Ուեսթի Famous տեսահոլովակը օրգիա է Քիմ Քարդաշյանի ու այլ հանրահայտ մարդկանց հետ

15:16   25 հունիսի, 2016

Այս տեսահոլովակը շատ աղմուկ է բարձրացնելու: Ավելի ճիշտ արդեն բարձրացրել է: Տեսահոլովակն առայժմ ամբողջությամբ չի հրապարակվել բայց համացանցում մեկ այստեղ, մեկ այնտեղ հայտնվում են կադրեր, որոնք նկարահանված են Ինգլվուդի Forum հրապարակի էկրանից, որով այն ցուցադրվել է երեկ՝ շնորհանդեսի ժամանակ:

Քանյե Ուեսթի ներկայացրած նոր տեսահոլովակում նկարահանված են բազմաթիվ մերկ հանրահայտ մարդիկ՝ այդ թվում Քիմ Քարդաշյանը, Ռիհաննան, Քրիս Բրաունը, Դոնալդ Թրամփը, Ջորջ Բուշ կրտսերը, Ռեյ Ջին, Թեյլոր Սվիֆթը, Աննա Վինտուրը, Էմբեր Ռոուզը, Բիլ Քոսբին ու Քեյթլին Ջենները:

Ահա մի քանի մանրամասներ consequenceofsound.net կայքից, որն այս տեսահոլովակը անվանել է հանրահայտ մարդկանց օրգիա:

Նախ հրապարակում ոչ թե 8000 մարդ էր հավաքվել, ինչպես մինչ այդ էին հայտնում, այլ 17 հազար:

Եվ հետո պարզվում է, որ անկողնում մեղրամոմից պատրաստված քանդակներ են Եվ տեսահոլովակի առաջին կադրերը վերցված են ամերիկացի ժամանակակից հանրահայտ նկարիչ Վինսենթ Դեզիդերիոյի «Քուն» նկարից:

Իսկ առայժմ այստեղ դիտեք այդ տեսահոլովակից մի հատված:



© NEWS.am STYLE