Հռոմի Պապի այցը՝ մշակութային շոկ տեղի էլիտայի համար. Տաշ Սարգսյան

15:57   25 հունիսի, 2016

Հեռուստապրոդյուսեր, ՈւՀԱ-ի նախկին անդամ, Comedy club-ի երգիծաբան, «Total Football» ամսագրի, ինչպես նաեւ «Матч ТВ»  հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տաշ Սարգսյանը ակտիվորեն հետեւում է, թե ինչ է կատարվում Հայաստանում: Մեզ մոտ տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների մասին նա միշտ բարձրաձայնում ու իր կարծիքն է արտահայտում: 

Եվ քանի որ այսօր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Հայաստանն է եւ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը, Տաշը դարձյալ գրառում է կատարել՝ հրապարակելով Հռոմի Սրբազան քահանայապետի համեստ մեքենայի լուսանկարը.

«Հռոմի Պապը Երեւանում է... մշակութային փոքրիկ շոկ տեղի էլիտայի համար: Պապի տրոլինգը»,- Facebook-յան իր էջում գրել է Տաշը:



© NEWS.am STYLE