Նադեժդա Սարգսյանը՝ թոռնիկի հետ հանրապետության հրապարակում

18:40   25 հունիսի, 2016

Փաստորեն, պապարացիներ կան նաեւ Երեւանում:

Սիրված արտիստուհի Նադեժդա Սարգսյանին  պապարացիները տեսել ու լուսանկարել են Հանրապետության հրապարակում: Հայտնի երգչուհին իր թոռնիկի՝ Դանիի հետ դուրս է եկել շրջելու Երեւանում: Հավանաբար, տատիկը թոռնիկին տարել է Հռոմի Սրբազան քահանայապետի էկումենիկ աղոթքը լսելու, որի սկիզբը նախատեսված է ժամը 19-ին:

Նշենք, որ հենց հիմա Հանրապետության հրապարակում հավաքված մեր համաքաղաքացիները սպասում են Հռոմի Ֆրանցիսկոս պապի եւ Գարեգին Բ-ի մասնակցությամբ էկումենիկ աղոթքին:

 

Լուսանկարը՝ Facebook 



© NEWS.am STYLE