Ջորջ Բուշ կրտսերը՝ Քանյե Ուեսթի սեքս տեսահոլովակի մասին. «Քո տեսահոլովակի մերկ տղամարդը ավելի վատ մարզավիճակում է, քան ես»

10:11   27 հունիսի, 2016

Քանե Ուեսթի Famous տեսահոլովակը դարձել է Tidal–ի հիթը: Համացանցում դեռ ընդամենը առանձին հատվածներ են հրապարակվել այն տեսահոլովակից, որում նկարահանվել են մերկ Քիմ Քարդաշյանը, Ռիհաննան, Քրիս Բրաունը, Դոնալդ Թրամփը, Ջորջ Բուշ կրտսերը, Ջեյ Ջին, Թեյլոր Սվիֆթը, Աննա Վինտուրը, Էմբեր Ռոուզը, Բիլ Քոսբին ու Քեյթլին Ջենները: 

Եվ չնայած Քանյեն պնդում է, որ տեսահոլովակի բոլոր պերսոնաժները իրական են, իրականում անկողնում պառկած մերկ կերպարները մոմե մանեկեններ են:

Տեսահոլովակի առաջին կադրերը հանրահայտ ամերիկացի նկարիչ Վինսենթ Դեզիդերիոյի «Քունը» նկարից են վերցված:

Ջորջ Բուշ կրտսերը իրականում այս կապակցությամբ շատ չի անհանգստանում, հայտնում է ԱՄՆ 43-րդ նախագահի ներկայացուցիչը:

Ճիշտ է, նախկին նախագահի ներկայացուցիչը նշել է, որ Բուշը դժգոհ է, որ իր կրկնորդը (եթե դամոմից պատրաստված մանեկեն չէ, ուրեմն կրկնորդ է) մկանոտ ու գեղեցիկ չէ:
«Իհարկե, դա նախագահը չէ: Ջորջ Բուշը ավելի լավ մարզավիճակում է, քան նա, ով նկարահանվել է տեսահոլովակում»,- նշել է նախկին նախագահի ներկայացուցիչը:

Աղբյուր՝ TMZ



© NEWS.am STYLE