Աստղային make up. Քրիստինա Ագիլերա (ֆոտո)

17:03   26 հունիսի, 2016

Շեկ վարսեր, կարմիր շուրթեր եւ սլաքներով ընդգծված աչքեր` դիմահարդարման այս ոճը հատուկ է հոլիվուդյան մի շարք աստղերի: Այն լայն տարածում ստացավ գեղեցկուհի Մերլին Մոնրոյի շնորհիվ:

Այս ոճով հաճախ տեսնում ենք նաեւ հայտի երգչուհի Քրիստինա Ագիլերային: Այո, այսօր Ագիլերան հանդես է գալիս դիվայի այս կերպարով, սակայն տարիներ առաջ ավելի հաճախ տեսնում էինք smokey eyes դիմահարդարմամբ եւ շատ մուգ երանգի շրթներկով Ագիլերայի:

Ինչեւէ, ոճային այս փոփոխությունը բավականին սազում է սիրված երգչուհուն եւ առանձնաատուկ գրավչություն է հաղորդում նրա աստղային կերպարին:

Քրիստինա Ագիլերայի դիմահարդարման ոճին կարող եք հետեւել լուսանկարների միջոցով.

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE