Ինչո՞ւ Էթերի Ոսկանյանին չենք տեսնում «Երանի» հեռուստասերիալում. պարզաբանում է դերասանուհին

12:26   27 հունիսի, 2016

Տեւական ժամանակ է, ինչ «Երանի» հեռուստասերիալի երկրպագուներին հետաքրքրում է` որտե՞ղ է իրենց սիրելի հերոսուհիներից մեկը` Լիլիթը:

Հարցի պատասխանը որոշեցինք պարզել Լիլիթին ամենամոտ գտնվող աղբյուրից` նրան մարմնավորող դերասանուհի Էթերի Ոսկանյանից, որը չցանկացավ բացահայտել շատ մանրամասներ, սակայն շտապեց ուրախացնել հեռուստասերիալի երկրպագուներին.

«Այս պահին միայն կարող եմ ասել, որ ինձ շուտով կրկին կտեսնեք «Երանի» հեռուստասերիալում…»:

Էթերիից հետաքրքրվեցինք` արդյո՞ք այս շրջանում հեռուստասերիալում չնկարահանվելը պայմանավորված է ստեղծագործական այլ նորություններով, ինչին ի պատասխան դերասանուհին նշեց.

«ԱյոSmile Երկու նոր գեղարվեստական ֆիլմում եմ նկարահանվել` հայկական եւ արտասահմանյան, բայց այսքանից ավել ոչինչ հիմա չեմ կարող ասել»:

Դե ինչ, հուսով ենք` կարողացանք գաղտնապահ դերասանուհուց կորզել «Երանի» հեռուստասերիալի երկրպաուներին այս շրջանում ամենից շատ հուզող հարցի պատասխանըSmile

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Էթերի Ոսկանյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE