Ավարտվեց «Գահերի խաղը» սերիալի 6-րդ եթերաշրջանը

14:43   27 հունիսի, 2016

Դե ինչ, մենք մինչեւ հիմա միայն «Գահերի խաղը» ու ֆուտբոլն էինք քննարկում, իսկ հիմա մեր ուրախությունները մեկով քչացան: Ավարտվեց սերիալի վեցերորդ եթերաշրջանը, բայց չարժե տխրել, քանի որ HBO հեռուստաալիքը խոստացել է եւս երկու եթերաշրջան, չնայած յոթերորդում ավանդական 10 սերիայի փոխարեն միայն յոթն են լինելու:

Եվ այսպես, վեցերորդ եթերաշրջանի վերջին դրվագը նվիրված էր Ջոն Սնոուին:

Սկզբում Սնոուն համարվում էր Նեդ Սթարքի արտաամուսնական որդին: Իրականում Սնոուի ծնողները Լիաննա Սթարքն (Նեդի քույրը) ու Ռեյգար Տարգարիենն են (Խենթ թագավորի որդին ու Դեյեներիս Տարգարիենի եղբայրը): Տեսությունը մտածել են սերիալի ֆանատները ու այն մասամբ հաստատվել է Բրան Սթարքի տեսիլքներից մեկի շնորհիվ՝ տեսիլքում մահացող Լիհաննան նորածին որդուն իր եղբորն է տալիս:

Նույնիսկ չիմանալով իր ծագման պատմության մասին՝ Սնոուն կարողացել է դառնալ Հյուսիսի թագավորը:



© NEWS.am STYLE