Comedy club-ից USB խումբը՝ Երեւանում ծրագրված համերգի մասին. Գնում ենք մեր ընկերոջ հայրենիք

15:45   27 հունիսի, 2016

Եվ այսպես, բոլորիս կողմից սիրված Comedy Club–ը գալիս է Երեւան, որտեղ օգոստոսի 23-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում ելույթ կունենա հանրահայտ շոուի երգիծաբանների թոփ կազմը՝ Գարիկ Մարտիրոսյանի, Գարիկ Խարլամովի, Թիմուր Բատրուդինովի, Դեմիս Կարիբիդիսի, Դմիտրի Սորոկինի, Անդրեյ Սկորոխոդի, USB խմբի ու ռուսական հեռուստաեթերի լավագույն կատակերգական շոուի շատ այլ անդամների մասնակցությամբ:

Իսկ մինչ այդ ռեզիդենտները մեզ ուրախացնում են տեսաուղերձներով, որոնք մենք չենք կարող շրջանցել նրանց նկատմամբ մեր մեծ սիրո պատճառով:

Իսկ NEWS.am STYLE-ի խմբագիրը, որը բոլոր հեռուստաալիքներով արգելված USB խմբի երկրպագուն է, չէր կարող անտարբեր անտեսել տղաների տեսաուղերձը.

«Գնում ենք մեր ընկերոջ հայրենիք»,- հայտարարել են անդամները։

Նշենք, որ առաջիկայում սպասվող երեւանյան շոուին համերգասրահում կտեղադրվեն Comedy Club-ի ավանդական սեղանները, որոնց շնորհիվ դուք ձեզ ոչ թե պարզապես շոուի հանդիսատեսը կզգաք, այլ հյուրը: Տոմսերի գինը 5000-ից 80 000 դրամի սահմանում է: Համերգի կազմակերպիչն է Jet Set ընկերությունը:



© NEWS.am STYLE