Ռեփեր Միշոն՝ կնոջ հետ Ավստրիայում

16:44   27 հունիսի, 2016

Ռեփեր Միշոն եւ իր գեղեցկուհի կինը՝ ամերիկահայ լրագրող եւ հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանը, գողտրիկ Խորվաթիայում իրենց հանգիստն անցկացնելուց հետո, մեկնել են Ավստրիա՝ հիանալու մայրաքաղաք Վիեննայի հեքիաթային գեղեցկությամբ։ Զույգը լուսանկարվել է տեղի ամենահին սրճարաններից մեկի առջեւ, որն 1685-ին հիմնադրել է հայ Յոհանես Դիոդատոն (Հովհաննես Աստվածատուր):

Հիշեցնենք, որ ռեփերն ու հաղորդավարուհին Ադրիատիկ ծովի ափին գտնվող խորվաթական Դուբրովնիկ քաղաքում նշել են ամուսնության 1-ամյակը։ Զույգը հոբելյանական երեկոն անցկացրել է Դուբրովնիկի բարձրադիր հատվածում գտնվող ռեստորանում։

Видео опубликовано @sonaoganesyan

Լուսանկարը՝ Facebook



© NEWS.am STYLE