Կեղտոտ հայհոյանք, հրաշալի երգեր, փոքր աղջիկ բեմին. Ադելի շքեղ համերգը Գլասթոնբերիի փառատոնին

16:21   27 հունիսի, 2016

Գլասթոնբերիի փառատոնում Ադելը բոլորին ցնցեց իր զգացմունքային ելույթով: Համերգային հրապարակը լեցուն էր ֆանատներով, նրանց այնքան շատ էին, որ ծայրը չէր երեւում:

Ադելը իր երգերը կատարում էր 90 րոպե շարունակ՝ այնքան որքան տեւում է ֆուտբոլի մի ամբողջ խաղը:

Մի պահ Ադելը երեխայի հրավիրեց բեմ։

Ամեն ինչ շքեղ էր, սակայն շատերին է հայտնի Ադելի՝ անընդհատ հայհոյելու սարսափելի սովորությունը: Մինչեւ համերգի սկիզբը BBC–ն խնդրել էր երգչուհուն չհայհոյել, քանի որ հեռուստաալիքը ուղիղ հեռարձակում պետք է աներ, բայց Ադելը միեւնույն է հավատարիմ էր մնացել իր ոճին, ու հանդիսատեսը ամբողջ համերգի ընթացքում մոտ 33 հայհոյանք է լսել երգչուհու շրթերից:

Ի դեպ, համերգից անմիջապես հետո 28-ամյա Ադելի նույնիսկ ամենահավատարիմ ֆանատները Twitter-ում բազմաթիվ բացասական մեկնաբանություններ էին թողել երգչուհու հայհոյանքների վերաբերյալ:

«Սքանչելի երգչուհի՝ կեղտոտ բերանով»,- գրել էր յուզերներից մեկը:

«Շքեղ համերգ էր, ափսոս որ Ադելն այդքան հաճախ է հայհոյում, դա փչացնում է տպավորությունը»,- գրել էր մեկ ուրիշը:

Ադելը երեխային հրավիրել է բեմ ու ապուշի նման հայհոյում է»,- նկատել էր մեկ ուրիշ ֆանատ:

Համերգի հենց սկզբին Ադելը բարձրախոսով բղավել էր.

«Դուք լավ գիտեք իմ խառնվածքը, BBC –ն ինձ նախազգուշացրել է, որ չհայհոյեմ՝ ասելով որ ես կեղտոտ բերան ունեմ: Կարող եմ գրազ գալ, որ Muse –ի տղաներին նրանք նման բան չեն ասել»:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Famefly.net

 



© NEWS.am STYLE