Բոն Ջովին անակնկալ է մատուցել քաղցկեղով հիվանդ երկրպագուհուն

18:22   27 հունիսի, 2016

Նյու Ջերսիից Քերոլ Սեզարիոն քաղցկեղով հիվանդ է: Հունիսին ամերիկուհի Ռոզի Սքրիպկունիսի դուստրը մոր սիրելի երաժշտին՝ Ջոն Բոն Ջովիին, սոցցանցի միջոցով խնդրել էր տեսակցել իր մայրիկին:

Daily News-ը գրում է, որ 54-ամյա ռոք երաժիշտը անակնկալ էր մատուցել թոքերի քաղցկեղով հիվանդ երկրպագուհուն ու նրա դստերը՝ նրանց հրավիրելով անվճար ճաշկերույթի իր սեփական JBJ Soul Kitchen ռեստորանում:

Շաբաթ Սեզարիոն եկել է այդ ռեստորան, որտեղ մի պահ նրան է մոտեցել նաեւ Բոն Ջովին: Նրանք զրուցել են, երաժիշտը երկրպագուհուն կիթառ ու գիրք է նվիրել, նաեւ համբուրել նրան։

2011-ին Բոն Ջովին Նյու Ջերսիում Soul Kithen «Հոգեւոր խոհանոց» բարեգործական ռեստորան է բացել, որը աշխատում է «վճարի՛ր, որքան կարող ես» սկզբունքով: Ճաշացանկում գներ նշված չեն, այցելուները կերակրատեսակի համար ինչ գին կամենան կարող են վճարել: Ընդ որում, նրանք, ովքեր առհասարակ ի վիճակի չեն վճարել, կարող են անվճար ուտել ռեստորանում այն պայմանով. որ աշխատանքի կընդունվեն այնտեղ:



© NEWS.am STYLE