«Ուրիշի հոգին» հեռուստասերիալի դերասանուհի Արաքս Կետիկյանի ծննդյան 24-ամյակն ու խնջույքի մանրամասները

18:02   27 հունիսի, 2016

«Սիրո գերին» եւ «Ուրիշի հոգին» հեռուստասերիալներց հայտնի դերասանուհի Արաքս Կետիկյանը երեկ նշում էր ծննդյան 24-ամյակը: NEWS.am STYLE-ն այս առթիվ շնորհավորեց դերասանուհուն եւ ճշտեց ծննդյան խնջույքի բոլոր մանրամասները.

«Տարեդարձս սկսվել է հենց կեսգիշերից եւ մինչեւ այսօր շարունակվում է: Ուղիղ 12-ին շնորհակալություն հայտնեցի մայրիկիս, որ ինձ լույս աշխարհ է բերել, հետո ընտանիքով նշեցինք ծնունդս: Նվերներ, հրավառություն, կենացներ եւ շնորհավորանքներ մինչեւ լույս…»,-ասում է դերասանուհին, որն ամեն տարի ծննդյան տարեդարձը սիրում է նշել ընտանիքի անդամների եւ ընկերների հետ` ժամանցի որեւիցե վայրում: Այս տարի եւս բացառություն չէր:

«Անկեղծ ասած` տրամադրված չէի նշել տարեդարձս, ցանկանում էի գնալ քաղաքից դուրս եւ հանգստանալ, բայց հետո միտքս փոխեցի եւ երեկոյան ընկերներիս բացօթյա տեղ հրավիրեցի` տոնս նշելու»:

Արաքսի համար ծննդյան օրը խորհրդանշվում է տորթի վրայի մոմերը փչելով եւ երազանք պահելով.

«Այս տարի էլ բացառություն չէր: Երկու անգամ եմ երազանք պահել եւ մոմեր փչել, քանի որ երկու տորթ եմ ունեցել: Հուսով եմ` մյուս բոլոր երազանքներիս նման` այս երազանքներն էլ կիրականանան»:

Դերասանուհին բազում նվերներ է ստացել, սակայն փորձելով առանձնացնել դրանցից ամենահետաքրքիրները` նշեց.

«Ինձ համար ամենաթանկ նվերը մարդկանց ջերմ վերաբերմունքն ու խոսքերն են, ինչի համար անչափ շնորհակալ եմ: Շատ նվերներ եմ ստացել, սակայն այս տարի ինձ համար լավագույն նվերն ու իրադարձությունը Հռոմի Պապի ներկայությունն էր մեր երկրում: Երեւի կյանքիս մեծագույն ու սուրբ նվերն էր»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE