Ուզում եմ քո երգով քեզ շնորհավորել. Քրիստինե Պեպելյանը կատարում է Վարդուհի Վարդանյանի երգը

17:15   27 հունիսի, 2016

Հունիսի 27-ին սիրված երգչուհի, Հայաստանի լավագույն ձայներից մեկը՝ Վարդուհի Վարդանյանը կդառնար 40 տարեկան, եթե չլիներ 2006-ի նոյեմբերին տեղի ունեցած չարաբաստիկ ավտովթարը։

Չնայած արդեն 10 տարի է անցել, բայց հայ հանդիսատեսն ու արտիստները հիշում են պրոֆեսիոնալ երգչուհուն, դրական խոսքեր ասում եւ երգեր ձոնում նրան։

Ճանաչված երգչուհի Քրիստինե Պեպելյանն էլ որոշել է  ներկայացրել Վարդուհու ամենահայտնի  ստեղծագործություններից «Սիրել  հանուն սիրո» երգի cover տարբերակը եւ այս ձեւով շնորհավորել իր ընկերոջը։



© NEWS.am STYLE