«Ինտերներ» սերիալի հանրահայտ աստղին ծեծել են Մոսկվայում

11:05   28 հունիսի, 2016

«Ինտերներ» սերիալի հանրահայտ աստղ Ալեքսանդր Լյապինին Մոսկվայում ծեծել են: 30-ամյա դերասանին ծեծել են KFC արագ սննդի ռեստորանի այցելուները: Life-ը գրում է, որ բժիշկները դերասանի մոտ ուղեղի ցնցում են կասկածում։

Միջադեպի պահին դերասանը աղջկա հետ էր: Հարձակվողները՝ ենթադրաբար թվով յոթ մարդ, այդ հաստատության այցելուներն էին ու ոգելից խմիչքի ազդեցության տակ էին:

Դերասանը գլխի մասում մի քանի հարված է ստացել: Ծեծկռտուքի մասնակիցներին ոստիկանությունը ձերբակալել է: Կատարվածի հանգամանքները պարզվում են:



© NEWS.am STYLE