Դերասանուհի Լինա Դանեմը մերկ Թեյլոր Սվիֆթի պատճառով բարկացել է Քանյե Ուեսթի վրա

10:15   28 հունիսի, 2016

Չնայած այս ամիս մեր ուշադրությունը սեւեռված է ֆուտբոլին (կեցցե՛ Իսլանդիան), բայց չենք մոռանում հետեւել երաժշտական աշխարհի կարեւորագույն իրադարձություններին, որոնցից է Քանյե Ուեսթի նոր տեսահոլովակը՝ Famous երգի համար:

Տեսահոլովակը առայժմ հասանելի է միայն Tidal ծառայությունում, բայց շատ շուտով այն կհայտնվի նաեւ բաց համացանցում: Հիշեցնենք, որ տեսահոլովակում կարելի է տեսնել բազմաթիվ մերկ հանրահայտ մարդկանց՝ Թեյլոր Սվիֆթին, Դոնալդ Թրամփին, Ջորջ Բուշ կրտսերին, Ռիհաննային ու ուրիշների:

Երեկ Քանյեն դժգոհում էր, որ տեսահոլովաակի կապակցությամբ ոչ մի բացասական մեկնաբանություն ու արձագանք չկա, ու որ ոչ մեկն իրեն դատի չի տալիս:

Նշենք, որ տեսահոլովակի առաջին կադրերում բոլոր հանրահայտ անձինք հայտնվում են լրիվ մերկ՝ կողք կողքի պառկած անկողնում: Պարզվել է, որ դրանք բոլորը ոչ թե իրական մարդիկ են, այլ մոմե մանեկեններ:


Եվ ահա վերջապես սկսվել է այն, ինչին Քանյեն սպասում էր:

Առաջին հարվածը հասցնում է Թեյլոր Սվիֆթի ընկերուհին՝ դերասանուհի Լինա Դանեմը:

«Ես նման տեսահոլովակ չեմ հիշում, որը այդքան բացասական տպավորություն թողներ ինձ վրա: Այս տեսահոլովակը հերթական հարձակումն է կանանց վրա: Այն ինձ տխրեցնում է, ես մտահոգվում են դեռահաս աղջիկների համար: Ես իհարկե, պաշտում եմ Ուեսթ – Քարդաշյան ընտանիքին, բայց այս տեսահոլովակը իմ սրտով չէ: Հանրահայտ կանանց անգիտակից մարմինների մի ամբողջ կույտ, այնպիսի տպավորություն է, որ նրանց բոլորին թմրադեղեր են ներարկել: Դա ստորացնում է կանանց: Թեյլոր Սվիֆթին ու իմ սիրելի Ռիհաննային մոմից պատրաստված մանեկենի միջոցով ներկայացնելը նման է էժանագին ֆիլմի»:

Ուեսթն ինքը Vanity Fair–ի տված հարցազրույցում նշել է, որ տեսահոլովակը առհասարակ որեւէ մեկի դեմ կամ կողմ չէ:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE