Քիմ Քարդաշյանի նախկին բոյֆրենդ. Քանյե Ուեսթի սեքս տեսահոլովակի պատճառով իմ հարսնացուն չի ուզում ինձ հետ ամուսնանալ

13:09   28 հունիսի, 2016

Քանյե Ուեսթին պետք էին սկանդալներ ու ահա դրանք սկսում են աստիճանաբար հասունանալ նրա Famous երգի նոր տեսահոլովակի շուրջ (տեսահոլովակտը դեռ հասանելի չէ բոլորին, բայց այն արդեն անվանում են «սեքս տեսահոլովակ»), որում մերկ նկարահանվել են (իրականում դրանք մոմե մանեկեններ են) մի շարք հանրահայտ մարդիկ, այդ թվում՝ Քիմի նախկին բոյֆրենդ Ray J–ն: Հայուհին մի քանի տարի հանդիպում էր Ray J–ի հետ, իսկ 2003-ին հենց նրա հետ էր տեսագրել այն նույն հանրահայտ սեքս տեսաերիզը, որը նրան հանրահայտ էր դարձրել:

Եվ ահա այդ նույն Ray J–ն բարկացած է Քանյե Ուեսթի վրա (ու նա առաջինը չէ այս հարցում, դերասանուհի Լինա Դանեմն էլ է արդեն արտահայտել իր բացասական տեսակետը):

«Գրողը տանի, ես իհարկե փորձում եմ պահպանել իմ դրական տրամադրվածությունհը: Բայց ես նշանված եմ:

Ray J-ն` ընկերուհու հետ

Իմ հարսնացուն բարկացած է այս տեսահոլովակի պատճառով: Իմ հարսանիքը գրողի ծոցն է գնում: Իմ կյանքում ամեն ինչ գրողի ծոցն է գնում։ Հիմա ես ճիշտ ուղու վրա եմ, ես խելագար խաղեր չեմ խաղում, այս տեսահոլովակը ամեն ինչ խառնեց իմ կյանքում: Մի՛ ընդգրկեք ինձ այն ամենի մեջ, ինչը վայրի է ու ոչ ողջամիտ, ինչն  անմտություն է»,,- ասել է Ray J-ն Entertainment Tonight-ին տված հարցազրույցում:



© NEWS.am STYLE