Քանյե Ուեսթը իրեն Քրիստոսի հե՞տ է համեմատում իր նոր սեքս տեսահոլովակում

13:37   28 հունիսի, 2016

Հանգիստ, քարերը վայր դրեք, ոչ մեկին քարկոծել կամ ծեծել պետք չէ: Famous երգի համար Քանյե Ուեսթի նոր տեսահոլովակը դեռ չի ազատ հասանելի չէ համացանցում, բայց դրա շուրջ բարձրացած աղմուկն անընդհատ մեծանում է: Տեսահոլովակը սկսվում է անկողնային տեսարանով, որտեղ մերկ պառկած են հանրահայտ դեմքեր (իրականում՝ մոմից պատրաստված մանեկեններ), այդ թվում՝ Քիմ Քարդաշյանը, Ռիհաննան, Քրիս Բրաունը, Դոնալդ Թրամփը, Ջորջ Բուշ կրտսերը, Ռեյ Ջին, Թեյլոր Սվիֆթը, Աննա Վինտուրը, Էմբեր Ռոուզը, Բիլ Քոսբին ու Քեյթլին Ջենները:

Ըստ վարկածներից մեկի, որը քննարկվում է հիմա համացանցում՝ այս տեսահոլովակի հիմքում Քանյեի ու Քրիստոսի համեմատությունն է: Քանյեն, ինչպես գիտեք շեղված է այդ համեմատությունների վրա, դրա համար էլ ֆանատները հավաստիացնում են, որ Քանյեի շուրջ պառկած հանրահայտ մարդիկ մարմնավորում են Հիսուսի աշակերտներին:

Հիշո՞ւմ եք Քանյեի երգի տողերը.

«Ես հենց նոր խոսում էին Հիսուսի հետ ու նա ինձ հարցրեց. «ինչպե՞ս են գործերդ, Yeezus » Ես էլ պատասխանեցի «Ես լավ եմ, հանգիստ եմ»։

Ի դեպ, իրականում տեսահոլովակի առաջին կադրերը վերցված են ամերիկացի հանրահայտ նկարիչ Վինսենթ Դեզիդերիոյի «Քուն» նկարից:

Աղբյուր՝Daily Mail



© NEWS.am STYLE