Սիրուշոյի հուզիչ գրառումը երկրորդ երեխայի ծննդից հետո

11:46   28 հունիսի, 2016

Մայիսի 19-ին համացանցում լուրեր տարածվեցին, որ ծնվել է Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի երկրորդ երեխան։ Երեխայի ծննդից հետո առաջին անգամ երգչուհին կատարել է հուզիչ գրառում՝ նվիրված Վարդուհի Վարդանյանին։ Երեկ հանգուցյալ երգչուհին կդառնար 40 տարեկան։ Եվ չնայած արդեն 10 տարի է անցել 2006-ի չարաբաստիկ ավտովթարից, երբ ընդհատվեց Վարդուհու կյանքը, նրա ընկներն ու հայ հանդիսատեսը չի դադարում երգեր ձոնել եւ լսել նրան։

«Վարդուհի Վարդանյան = Արև»,- գրել է Սիրուշոն՝ հրապարակելով երգչուհու որդու՝ Ռուբենի կատարմամբ հնչող Արեւի երգի համերգային հոլովակը։

Ի դեպ, ստեղծագործության եւ խոսքերի, եւ երաժշտության հեղինակը ինքը Սիրուշոն է։

Հիշեցնենք, որ երկրորդ երեխայի ծննդից հետո  Սիրուշոն հեռուստաընկերությունների պրոֆիլակտիկ աշխատանքների մասին ազդարարող պատկերի լուսանկարն էր հրապարակել Facebook-յան իր էջում՝ ասես ակնարկելով, որ որոշ ժամանակ ավելի պասիվ կլինի սոցցանցերում։ 

 



© NEWS.am STYLE