Համացանցում հայտնվել է Քլոե Քարդաշյանի ծննդյան օրվա լուսանկարները

16:08   28 հունիսի, 2016

Երեկ Քլոե Քարդաշյանը 32 տարեկան դարձավ: Հնարավոր չէ, որ Քարդաշյան-Ջեններ գերդաստանում որեւէ իրադարձություն կատարվի ու այդ մասին ամբողջ աշխարհով մեկ միլիոնավոր մարդիկ չիմանան: Քույրերը իրենք են շատ արագ լուսանկարներն ու տեսագրությունները տեղադրում իրենց միկրոբլոգներում, իսկ նրանցից յուրաքանչյուրը տասնյակ միլիոններ բաժանորդներ ունի:

Եվ այսպես, փորձենք լուսանկարների միջոցով հասկանալ, թե ինչ է կատարվել Քլոեի ծննդյան հավաքույթին:

Ըստ երեւույթին հանդիսությունը անցել է խաղային ավտոմատներով կենտրոնում:

Գերդաստանի անդամներից բացի ներկա էին նաեւ ընտանիքի ընկերները, որոնցից մեկի հետ Քիմը խաղում էր ավտոմատների մոտ՝ ցուցադրելով իր բարեմասնությունները:

Հավաքույթին մասնակցում էին նաեւ Քրիսի Թեյգենը, Ջոն Լեջենդը, Սքոթ Դիսիքը, Էշլի Սիմփսոնն ու նրա ամուսինը՝ Իվան Ռոսը:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE