Արամեն մոսկովյան ռեստորաններից մեկում երգում է «Յարը մարդուն յարա կուտա»-ն

13:52   28 հունիսի, 2016

Սիրված երգիչ Արամեն այս օրերին կնոջ՝ Աննա Թովմասյանի հետ Մոսկվայում է։ Աննայի Instagram-ի էջում հայտնված լուսանկարներից կարելի է ենթադրել, որ գեղեցիկ զույգը ռուսական հերոս-քաղաքում մասնակցել է տոնական խնջույքի, որին Աննան ներկայացել է գինեգույն երկարափեշ զգեստով, իսկ Արամեն սեւ կոստյումով, որի հետ համադրել է բորդո փողկապ։

Երեկույթի ընթացքում Արամեն ընկերներից մեկի հետ կենդանի կատարմամբ երգել է «Յարը մարդուն յարա կուտա» հայտնի ստեղծագործությունը, իսկ Աննան նկարահանել ու հրապարակել է կատարվածը։ Հոլովակը կարելի է դիտել այստեղ։ 



© NEWS.am STYLE