Ռիկի Մարտինին տեսել են նոր բոյֆրենդի հետ

17:20   28 հունիսի, 2016

Ռիկի Մարտինը այս տարվա ապրիլին արդեն ներկայացել էր իր նոր սիրեկանի՝ լոնդոնցի նկարիչ Ջավան Յոսեֆի հետ: Մարտինը 2010-ին բացահայտ հայտարարել էր իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին, իսկ գարնանը բրազիլական Սան Պաուլու քաղաքում amfAR Inspiration Gala–ի գալա երեկույթի ժամանակ երգիչը առաջին անգամ հայտնվել էր իր բոյֆրենդի հետ:

Սակայն դրանից հետո հանրահայտ երգիչը մի տեսակ «ընդհատակ էր անցել»: Եվ ահա պապարացիները նորից «բռնացրել են» երգչին Փարիզում, որտեղ Մարտինը եկել էր Paris Fashion Week–ի շրջանակում տղամարդկանց հագուստի հավաքածուի ցուցադրությանը ներկա գտնվելու: Ռիկին նորից Ջավանի հետ էր:

Այս անգամ՝ Balmain–ի ցուցադրությանը: Նորաձեւության տունը ներկայացրել էր 2017 գարուն ամառ հավաքածուն:

«Balmain-ի կրեատիվ տնօրեն Օլիվյե Ռուսթենը ոչնչից չի վախենում: Այն, ինչ նա անում է, ապագա է ոչ միայն նրա ապրանքանիշի, այլեւ նորաձեւության ամբողջ ինդուստրիայի համար: Սա գեղեցիկ է, քանի որ  ստեղծված է հասարակ ու հանճարեղ ու կարեւորը՝ արտիստիկ»,- մեկնաբանել է Ռուսթենի ստեղծագործությունները երգիչը:

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE