Հիասքանչ Ռիհաննան ցուցադրել է իր նոր լուսանկարները

18:19   28 հունիսի, 2016

Ռիհաննան երկու լուսանկար է հրապարակել, որոնք նախատեսված են նրա նոր հավելվածի՝ AntiDiary-ի համար:

28-ամյա հանրահայտ երգչուհին ներկայացել էր սպիտակ հագուստով։

Ռիրին հիմա Եվրոպայում է, ավելի հստակ՝ Անգլիայում, որտեղ «Ուեմբլի» համերգասրահում իր ձախողված համերգից հետո զվարճանում էր լոնդոնյան գիշերային ակումբներից մեկում:

Բաբադոսյան գեղեցկուհին ակումբ էր գնացել ընկերուհու՝ Մելիսա Ֆորդեի հետ:

Ռիհաննան զվարճանում էր ակումբում, մինչ համացանցը բուռն քննարկում էր նրա մերկ «հայտնությունը» Քանյե Ուեսթի նոր տեսահոլովակում:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE