Շպռոտը հանգուցյալ հոր հետ լուսանկար է հրապարակել

18:05   28 հունիսի, 2016

Ամերիկաբնակ երգչուհի Շպռոտը վերջին շրջանում շատ ակտիվ է սոցցաների իր էջերում։ Անին (Շպռոտի իրական անունը) շատ հաճախ է հրապարակում սելֆիներ եւ լուսանկարներ, որոնցում ցուցադրում է իր գեղեցիկ մարմինը, սլացիկ կազմվածք։

Սակայն ժամեր առաջ երգչուհին տխուր հիշողությունների գիրկն է ընկել եւ Instagram-ում տեղադրել է հոր հետ լուսանկար՝ մեկնաբանությունում նշելով, որ 26 տարի առաջ այսօր մահացել է հայրը, որը եղել է Արցախյան հերոսամարտի մասնակիցներից։

 



© NEWS.am STYLE