Ջոնի Դեպն առաջին անգամ հարցազրույց է տվել իր ու Էմբեր Հերդի ամուսնալուծության շուրջ սկանդալից հետո

14:42   29 հունիսի, 2016

Ջոնի Դեպի ու Էմբեր Հերդի ամուսնալուծությունը դեռ երկար է քայքայելու մեր նյարդերը: Նախկին ամուսինները իրար մեղադրում են բոլոր հնարավոր մեղքերի համար, իսկ Էմբերը պահանջում է ապահարզան՝ պնդելով որ Դեպն անընդհատ ծեծում է իրեն:

Եւ ահա 53-ամյա Ջոնի Դեպը զինվել է քաջությամբ ու մասնակցել է մի շոուի: Դեպը Jonesy's Jukebox ռադիոհաղորդման ժամանակ Hollywood Vampires խմբի իր խաղընկերների (Էլիս Քուփերի, Ջո Փերիի) հետ միասին չի մեկնաբանել ոչ իր ամուսնալուծությունը, ոչ էլ իր դեմ առաջադրված մեղադրանքները ընտանեկան բռնության համար (լսումները Լոս Անջելեսում նշանակված են օգոստոսի 15-ին ու 16-ին): Դերասանը նախընտրել է խոսել երաժշտության մասին, այդ թվում այն մասին, թե ինչպես է ստեղծվել խումբը ու ինչ է կատարվել Hollywood Vampires –ի հետ եվրոպական շրջագայության ժամանակ:

Դեպը հայտնել է, որ սկսել է ակումբներում խաղալ մոտ 13 տարեկանից, իսկ դերասան դարձել է պատահաբար:

Չնայած Հերդից բաժանվելուն՝ դերասանը ծրագրում է ելույթ ունենալ Hollywood Vampires-ի կազմում՝ ԱՄՆ հյուրախաղերի ժամանակ, որոնք մեկնարկում են հուլիսի 1-ին Փենսիլվանիայում:

Աղբյուր՝ People



© NEWS.am STYLE