Հայրը համացանցում ծաղրել է սելֆիամոլ աղջկան

12:47   29 հունիսի, 2016

Շատ տղամարդիկ են սիրում կատակել իրենց երեխաների եւ  ընտանիքի անդամների հետ, բայց ոմանք այնքան հեռուն են գնում, որ ծաղրում են նրանց համացանցում։

Վաշինգթոնից Քրիս Մարտինը դստերը հետ խոսելու եւ համոզելու փոխարեն, մեկ այլ տարբերակ է գտել նրան սեքսուալ սելֆիներ անելու սովորությունից ազատելու համար։ Տղամարդը պարզապես կրկնօրինակել է դստեր լուսանկարները եւ դրանք հրապարակել համացանցում։

Դստեր լուսանկարները նմանակելու համար տղամարդը դիմել է իր հնարամտության օգնությանը։ Օրինակ՝ Snapchat-ի ֆիլտրերի օգնությամբ արված տերեւներով լուսանկարը կրկնօրինակելու համար տղամարդն արհեստական տերեւներ է օգտագործել, իսկ դստեր դաջվածքների պատկերները ստացել է սեւ մարկերի օգնությամբ։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE