Բելլա Հադիդը՝ L'Officiel Russia-ի շապիկին

16:15   29 հունիսի, 2016

Ընդհանրապես սա արդեն մի քանի օրվա վաղեմության նորություն է, բայց մենք այունամենայնիվ որոշեցինք անդրադառնալ դրան, ու բացատրենք, թե ինչու: Մենք այնքան զբաղված էինք «Եվրո 2016»-ով ու Հռոմի պապով, որ չենք նկատել Բելլա Հադիդի հերթական հաղթանակը, որը հայտնվել է L'Officiel Russia-ի հուլիս- օգոստոս ամսվա համարի շապիկին:

Սա ռուսական ամսագրի համար մոդելի առաջին նկարահանումն է:

Ֆոտոշարքի վրա աշխատել են լուսանկարիչ Դանիլ Գոլովկինը ու ոճաբան Ելենա Բեսսոնովան:

Բանն այն է, որ մոդելային բիզնեսում Հադիդ ընտանիքը բավականին մեծ հաջողությամբ ներկայացնում է 19-ամյա Բելլայի քույրը՝ Ջիջին (նա ոչ ավելի ոչ պակաս՝ Dior ապրանքանիշի կոսմետիկայի գովազդի դեմքն է): Բայց մենք ուզում ենք հիմա առավել մեծ ուշադրություն հատկացնել հենց Բելլային, քանի որ վստահ ենք, որ նա կհասնի ու կգերազանցի իր ավագ քրոջը:

Շապիկին Բելա Հադիդը նկարահանված է de Grisogono զարդերով, Peter Pilotto տոպով ու Roberto Cavalli կիսաշրջազգեստով: Իսկ երկրորդ լուսանկարում՝ Dsquared2-ի զգեստով ու de Grisogono ականջօղերով:

Ի դեպ, Հադիդ ընտանիքը պաղեստինյան արմատներ ունի, ահա այս լուսանկարում Բելան իր պապիկ Մոհամեդի հետ անցած շաբաթ Եվրոպայում է:

Աղբյուր՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE