Ինքն իրեն խայտառակած նախկին «Միսս Բրիտանիա». Մայրս ինձ նախազգուշացրել էր, որ շոուի ժամանակ սեքսով չզբաղվեմ

15:36   29 հունիսի, 2016

Մայրիկներին լսե՛լ է պետք:

Օրերս անդրադարձել էինք Love Island շոուին (տղաներին ու աղջիկները տանում թողնում են մի կղզում, որտեղ ամենուրեք տեսախցիկներ են տեղադրված, իսկ նրանք այնտեղ իրար հետ հարաբերություններ են կառուցում): Ահա հենց այդ շոուին է մասնակցել նաեւ 20-ամյա «Միսս Մեծ Բրիտանիա» Զարա Հոլանդը, որը շոուի վերջին դրվագում սեքսով է զբաղվել ոմն Ալեքս Բոուենի հետ: «Միսս Մեծ Բրիտանիա» մրցույթի ներկայացուցիչները աղջկան զրկել են տիտղոսից ու հայտնել, որ նման վարքագիծը վայել չէ գեղեցկության թագուհուն, որը պետք է օրինակ ծառայի երիտասարդ աղջիկներին, նաեւ երեխաներին ու զբաղվի բացառապես բարեգործությամբ:

Զառան հարցազրույց է տվել, որում թեեւ նշել է, որ շոուի ժամանակ սեքսով զբաղվելը իր կյանքի մեծ սխալներից է եղել, բայց ներողություն չի խնդրել իր վարքագծի համար:

 21-ամյա Զարան այս անգամ OK! magazine–ին տված նոր հարցազրույցում նշել է, որ մայրը նախազգուշացրել էր, որ ինքը շոուի ժամանակ ոչ մեկի հետ սեքսով չզբաղվի:

«Մայրս՝ Շերիլը, ասել էր ինձ «Շոուի ժամանակ ոչ մեի հետ սեքսով չզբաղվես» դեռ մինչեւ շոուին իմ մասնակցությունը: Ես ցավում եմ, որ հիասթափեցրել եմ մայրիկիս: Ես սխալ եմ գործել, բայց դա հանցագործություն չէ, պետք չէ դատապարտել ինձ: Չեմ կարողանում հավատալ, որ դրա պատճառով ինձ զրկել են տիտղոսից: Դա վատագույնն է, որ կարող էր ինձ հետ կատարվել: Ես այնքան շատ եմ աշխատել ավելի լավը դառնալու համար: Տարօրինակ է, որ մրցույթի կազմակերպիչները ինձ մեղադրեցին այն դեպքում երբ մինչեւ շոուի սկիզբը նրանք համաձայնել էին, որ ես մասնակցեմ դրան: Չէի կարծում, թե խնդիր կլինի, եթե ես շոուի ժամանակ սեքսով զբաղվեմ, դրա համար էլ դիմեցի այդ քայլին»,- նշել է Զարան:



© NEWS.am STYLE