Դի Կապրիոն ու սուպերմոդել Նինա Ագդալը զվարճանում են Բահամյան կղզիներից մեկում

16:45   29 հունիսի, 2016

Դի Կապրիոն հայտնի է սուպերմոդելների նկատմամբ իր սիրով: Քանի որ 41-ամյա դերասանը իր անձնական կյանքը հեռու է պահում պապարացիների տեսադաշտից, լրագրողների համար դժվար է իմանալ, թե ով է հերթական անգամ նվաճել դերասանի սիրտը:

Լեոն այս պահին ընկերների հետ միասին Բահամյան կղզիներում է, որտեղ նրանք մեկ շաբաթով վարձակալել են մի կղզի (օրական 75 հազար դոլարով): Page Six-ը գրում է, որ դերասանին հրավիրել էր հյուրընկալելու նրա հարուստ ընկերը, որն ինքն է հոգում բոլոր ծախսերը:

Այս հարցում կարեւորը ոչ թե գինն է, այլ թե ում հետ է հանգստանում Լեոն: Դի Կապրիոյին ընկերակցողներից մեկն էլ դերասանի նոր սիրեցյալը՝ 24-ամյա սուպերմոդել Նինա Ագդալն է:

Քանի որ կղզին մասնավոր է, պապարացիներին այնտեղ չեն թողնում մտնել, հետեւաբար Դի Կապրիոյի ու Ագդալի սիրային ժամանցի ֆոտոապացույցներ չկան:

Սակայն զույգի ընկեները (Լուկաս Խաասը՝ Ջոզի անունով ընկերուհու հետ) Instagram–ում հրապարակում են աստղերի հետ լուսանկարներ, չմոռաանալով նշել նաեւ իրենց գտնվելու վայրը, այնպես որ կասկածներ չկան, որ Լեոն ու Նինան նույն հանգստավայրում են:

Լուկաս Խաասի ընկերուհին, Ջոզին

Նինա Ագդալը 



© NEWS.am STYLE