Հմայիչ Ռիհաննան եւ ռեփեր Դրեյքը՝ Նիկոլ Շերզինգերի ծննդյան տոնին

17:24   29 հունիսի, 2016

Այսօր երգչուհի, դերասանուհի ու ֆոտոմոդել Նիկոլ Շերզինգերը 32 տարեկան դարձավ: Նիկոլը ծննդյան առթիվ հավաքույթ էր կազմակերպել Լոնդոնի գիշերային ակումբներից մեկում:

Նրա բոյֆրենդը՝ թենիսիստ Գրիգոր Դեմիտրովը առաջիններից մեկն էր, ով եկել էր ակումբ:

Այնուամենայնիվ գլխավոր հյուրերն էին՝

Հիասքանչ Ռիհաննան

Եվ ռեփեր Դրեյքը

Աստղերը լիաթոք զվարճանում էին. նրանց առավոտյան ժամը հինգին են տեսել ակումբից դուրս գալիս: Ռիհաննան կարծես առհասարակ ոչնչով մտահոգված չէ՝ չնայած համացանցը բուռն քննարկում է նրա մերկ «մասնակցությունը» Քանյե Ուեսթի տեսահոլովակին:

Ռիրին հիմա Եվրոպայում է, ավելի ճիշտ Անգլիայում, որտեղ «Ուեմբլի» համերգասրահում կիսադատարկ դահլիճով ձախողված համերգից հետո նա օրերս ընկերուհու հետ գնացել էր զվարճանալու գիշերային ակումբում:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարները՝Xposure



© NEWS.am STYLE