Նիկոլ Շերզինգերը դարձավ 38 տարեկան. հմայիչ երգչուհու TOP 5 ամենակրակոտ հիթերը

17:10   29 հունիսի, 2016

Այսօր ծննդյան 38-ամյակն է նշում ամերիկացի ամենակրակոտ երգչուհիներից մեկը՝ Նիկոլ Շերզինգերը։

Դեռ փոքր տարիքից Նիկոլը մասնակցել է մի շարք երաժշտական իրադարձությունների եւ մրցույթների։ Երգչուհու հաջողությունները նրա համար ուղի հարթեցին դեպի Eden’s Crush խումբ, որտեղ 2001 թ-ին նա սկսեց երաժշտական ասպարեզում իր լուրջ քայլերը։ Սակայն Նիկոլին իսկական ճանաչում բերեց The Pussycat Dolls խմբում ելույթ ունենալը։ Կրքոտ աղջիկների խումբը միանգամից սիրվեց հանրության կողմից, իսկ նրանց յուրաքանչյուր երգ, վաղ թե ուշ, վերածվում էր համաշխարհային հիթի։

Սակայն գրավիչ սեւահեհերը չի բավարարվում, պարզապես, խմբի կազմում ելույթ ունենալով։ Շուտով նա աշխարհին ներկայանում է որպես սոլո երգչուհի՝ հանրության ողջ ուշադրությունը կենտրոնացնելով իր գեղեցկության եւ տաղանդի վրա։

2011 թ-ին լույս է տեսնում Նիկոլի առաջին ստուդիական ալբոմը, որը կոչվում էր Killer Love:

Իր երաժշտական կարիերայի 13 տարիների ընթացքում Շերզինգերը հասցրել է վաճառել ավելի քան 16 միլիոն ձայնասկավառակ։ Բացի երաժշտական կարիերայից՝ Նիկոլը նաեւ հանրային գործունեություն է ծավալում, ինչի շնորհիվ դարձել ՝է UNICEF-ի դեսպան։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երգչուհու ամենահիթային երգերի լավագույն հնգյակը։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE