Այս սեզոնի նորաձեւ հյուսերը

19:27   29 հունիսի, 2016

Հյուսված մազերը միշտ են նորաձեւ։ Հազիվ թե կգտնվի մի աղջիկ կամ կին, որը չի համաձայնի այս մտքին։ Սակայն վերջերս հյուսերն ավելի արդիական են դարձել եւ դրա համար շնորհակալ պետք է լինել Քիմ Քարդաշյանին, որը որդուն՝ 6 ամսական Սեյնթին, լույս աշխարհ բերելուց հետո մոտ մեկ ամիս չէր հրաժարվում իր հյուսած վարսերից։ Դրանից հետո Քարդաշյանի հայտնի երկու հյուսքով սանրվածքը դարձավ ամենանորաձեւ թրենդը, որն առ այսօր ամենապահանջվածներից է։ Սակայն Քիմ Քարդաշյանից բացի, հյուսեր նախընտրում են նաեւ Բեյոնսեն, Էմբեր Հերդը, Լիլի Օլդրիջը եւ ուրիշներ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամառ 2016-ի հյուսերը, որոնք ավելի ոճային կդարձնեն ձեզ։

 

Աղբյուրը՝ Vogue

Պատրաստեց՝ Յանա 



© NEWS.am STYLE