Քելվին Հարիսը աղջիկների հետ զվարճանում է՝ չհիշելով Թեյլոր Սվիֆթի մասին

18:24   29 հունիսի, 2016

Քելվին Հարիսը բոլորովին չի մտահոգվում Թեյլոր Սվիֆթի հետ հարաբերությունների խզման կապակցությամբ: Թեյլորը, որը վերջերս է լքել դիջեյ Քելվին Հարիսին, հիմա հանդիպում է բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնի հետ:

Դիջեյն ինքը այս կապակցությամբ մտահոգվելու մտադրություն չունի ու հիմա իր ընկերների ու աղջիկների հետ Քելվինը մասնավոր առագաստանավով գնացել է ծովային զբոսանքի՝ զվարճանալու:

32-ամյա երաժիշտն իր Snapchat–ում հրապարակել է լուսանկար ու տեսագրություն՝ ցույց տալով, որ երգեր գրելու համար Քելվինը Թեյլորից բացի ուրիշ շատ մուսաներ էլ ունի:



© NEWS.am STYLE