Ռիհաննան ներկայացրել է Sledgehammer երգի նոր տեսահոլովակի անոնսը

11:38   30 հունիսի, 2016

Տաղանդավոր Ռիհաննան սոցցանցերում ներկայացրել է Sledgehammer երգի համար իր նոր տեսահոլովակի անոնսը (պրեմիերան այսօր է ծրագրված): Երգը, որը 28-ամյա բարբադոսյան գեղեցկուհին գրել էր երգչուհի Սիայի հետ, դարձել է «Սթարթրեք. հավերժություն» ֆիլմի սաունդթրեքը:

Երգը թողարկվել է որպես սինգլ ու արդեն ներբեռնման համար հասանելի է iTunes–ում:

Իսկ երեկ Ռիրիին տեսել են Դրեյքի հետ Նիկոլ Շերզինգերի ծննդյան հավաքույթին: Աստղերը լիաթոք զվարճանում էին, նրանց առավոտյան ժամը հինգին են տեսել ակումբից դուրս գալիս:

A video posted by Star Trek Beyond (@startrekmovie) on



© NEWS.am STYLE