Քիմ Քարդաշյան.Ես կանեմ ամեն ինչ, որ ինձ նորից գեղեցիկ ու սեքսուալ զգամ

10:25   30 հունիսի, 2016

Երեկ Քիմ Քարդաշյանը զվարճանում էր GQ ամսագրի Love Sex and Madness տասներորդ ամենամյա հավաքույթին: Մի պահ WWD–ի լրագրողները կարողացել են «բռնացնել» հայուհուն ու հինգ րոպե խոսել նրա հետ: Այդ ընթացքում 35-ամյա հեռուստաաստղը հասցրել է հակիրճ խոսել գրեթե ամեն ինչին մասին: Բայց մենք մեջբերում ենք այդ բլից հարցազրույցի որոշ կարեւոր հատվածներ:

«Դուք գիտեք, որ ես մի քանի կիլոգրամով նիհարել եմ, որովհետեւ պատրաստվում էի նկարահանվել GQ–ի համար: Դա ինձ համար վճռորոշ ու կարեւոր մոտիվացիա էր, որ ես վերջապես սկսեմ դիետա պահել: Երբ նկարահանման օրը նշանակված է՝ դուք հստակ գիտեք, թե ինչքան ժամանակ ունեք ու ինչքան եք ուզում նիհարել այդ ժամանակահատվածում: Ես պետք է նիհարեի գրեթե 30 կգ: Իհարկե, մինչեւ նշանակված օրը ես վերջնական նպատակին՝ իմ իդեալական քաշին չհասա, բայց նույնիսկ եղած արդյունքների համար ես պարտական եմ այդ նկարահանմանը: Հենց դա է մոտիվացիա ծառայել իմ բոլոր ջանքերի համար:

Ես այն ժամանակ մտածում էի. «Ես ամեն ինչ կանեմ, որ ինձ նորից գեղեցիկ ու սեքսուալ զգամ, ուզում եմ ինձ լավ զգալ»: Դա ինձ ուժ է տվել, որ ես սկսեմ աշխատել ինձ վրա: Այս արդյունքին ես հասել եմ առավոտվա ժամը վեցից սկսած ամենօրյա մարզանքներով ու Աթքինսի դիետայով: Եվ ոչ մի շեղում ռեժիմից»- նշում է Քիմը:

Իսկ ինչ վերաբերում է նորաձեւության հարցում ճաշակին՝ Քիմը հայտարարում է.

«Նորաձեւությունից ես սկսել եմ հասկանալ միայն Քանյեի շնորհիվ: Այն ամենը ինչ նախկինում ինձ խիստ նորաձեւ էր թվում, հիմա արդեն մոռացության է մատնվել: Մի քանի տարի առաջ Քանյեն ինձ առաջին անգամ ցույց տվեց Կարին Ռոյթֆելդի CR Fashion Book ամսագիրն ու ասաց. «Այն պետք է դառնա քո Նորաձեւության աստվածաշունչը»։ Այսօր, աշխատելով Կարինի հետ, ես չեմ կարողանում հավատալ իմ երջանկությանը, որ նրանից նորաձեւություն սովորելու հնարավորություն ունեմ:

 Ես սիրում եմ նորաձեւությունը, սիրում եմ փորձարկումներ, նոր ու անսովոր բաներ: Կարծում եմ, որ մի քանի տարում իմ ոճը շատ է փոխվել:

Ինչ վերաբերում է հանրահայտ լուսանկարիչների հետ աշխատանքին՝ առայսօր ինձ բախտ չի վիճակվել աշխատել Մարիո Տեստինոյի հետ: Ես պաշտում եմ նրան ու մշտապես հանդիպում եմ նրան հավաքույթներին: Բացի դրանից ինձ հետաքրքիր են սկսնակ տաղանդավոր լուսանկարիչները, որոնց մասին աշխարհը դեռ չի լսել»:



© NEWS.am STYLE