Ոճային Լիլիթ Հովհաննիսյանը՝ հեքիաթային Վիեննայում

10:41   30 հունիսի, 2016

Հունիսի 24-ից հայտնի երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը համերգային շրջագայությունների էր մեկնել Եվրոպա։ Լիլիթն իր համերգային ծրագիրը պետք է ներկայացներ Լիոնում, Բարսելոնում, իսկ վերջին կանգառը Վիեննայում էր։

Երգչուհին մենահամերգից հետո որոշել է պտտվել հեքիաթային Վիեննայում եւ լուսանկարվել քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող Շտեֆանպլաց հրապարակում, որտեղ անհնար է չհիանալ Սուրբ Ստեֆանի Մայր տաճարի տպավորիչ գեղեցկությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոճային փոփոխությունների սիրահար երգչուհին Facebook-ում հրապարակել էր լուսանկար, որում նա Բարսելոնի Սուրբ Սրտի տաճարի առջեւ է։ 



© NEWS.am STYLE