Նազենի Հովհաննիսյանը առաջին անգամ հարսի ծաղկեփունջ է բռնել Սերգեյ Սմբատյանի հարսանիքին

11:16   30 հունիսի, 2016

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր-ղեկավար, հայտնի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հունիսի 29-ին ամուսնացել է իր ընտրայլի՝ Հասմիկ Նուշիկյանի հետ։ Հարսանեկան արարողությանը ներկա են եղել երգիչ Մհերը, Սոֆի Մխեյանը եւ Նազենի Հովհաննիսյանը։ Վերջինն էլ հենց բռնել է նորահարսի ծաղկեփունջը։

«Երկու գեղեցիկ, լուսավոր մարդ դարձան մի ամբողջականություն՝ կազմելով ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆԸ Հայոց համար. Ընտանիք։ Շատ տաք, ջերմ ու սրտանց շնորհավորանք եմ հղում իմ սիրելի ընկերոջը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանին, որը վերջապես գտավ իրեն լրացնող ու այդքան համահունչ գեղեցկուհուն՝ Հասմիկին։))) Ապրեք հեքիաթում ու ստեղծեք Հեքիաթ բոլորիս համար։ Չքնաղ եք։)՜՜՜՜

Հ.Գ. Իմիջիայլոց Հարսիկի ծաղկեփունջը ես բռնեցի։ Կյանքումս առաջին անգամ։ Քաշվեց ՆԱ...»,- կատակել է Նազենին, որը երեկույթին ներկայացել է մինչեւ հատակը ձգվող գինեգույն զգեստով։

NEWS.am STYLE-ը շնորհավորում է տաղանդավոր եւ անվանի դիրիժորին՝ հարատեւ սեր ու երջանկություն մաղթելով նրա նորաթուխ ընտանիքին։ 



© NEWS.am STYLE