«Ով սիրուն, սիրուն» երգը՝ Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի կատարմամբ

11:54   30 հունիսի, 2016

Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը վերջերս Մոսկվայում մասնակցել է  Գեղեցկության միջազգային ակադեմիայի տնօրեն, Ռուսաստանում դիզայներների միության անդամ Գեորգի Կոտի վարպետության դասին, որի ընթացքում կատարել է հայկական ամենահայտնի եւ սիրված ստեղծագործություններից մեկը՝ «Ով սիրուն, սիրուն»-ը։

Видео опубликовано Гоар Аветисян (@goar_avetisyan)

Հիշեցնենք, որ Գոհարը վերջերս Հայաստանում էր։ Այստեղ դիմահարդարը ժամանակը հիմնականում անցկացնում էր ընտանիքի անդամների, բարեկամների եւ ընկերների հետ, այցելում պատմամշակութային եւ ժամանցային վայրեր: Գոհարը նաեւ եղել էր Ծիծեռնակաբերդում եւ հարգել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը:

 



© NEWS.am STYLE