Ամերիկյան կինոակադեմիան փոխել է իր կազմը «Օսկար» մրցանակաբախշության սկանդալից հետո

15:25   30 հունիսի, 2016

Հիշո՞ւմ եք այն սկանդալը, որը վերաբերում էր «Օսկար 2016» կինոմրցանակաբախշության ժյուրիի կազմին: Ուիլ Սմիթի կինը՝ Ջադա Փինքեթ Սմիթը, քննադատել էր «Օսկարը» ժյուրիի կազմում սեւամորթ մասնակիցների բացակայության համար: Դերաասանուհուն նաեւ վրդովեցրել էր այն փաստը, որ հինգ հիմնական անվանակարգերում միայն սպիտակամորթ հավակնորդներ էին:

Բրի Լարսոն

ETOnline-ը գրում է, որ ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է ժյուրիի անդամների նոր ցուցակը, որում սովորականից կրկնակի շատ մասնակիցներ են լինելու: Նորեկներից են լինելու Մայքլ Բ. Ջորդանը, Չեդվիկ Բոսմանը, Թոմ Հիդլսթոնը, Բրի Լարսոնը, Մարք Ռայլանսը, Քեյթ Բեքինսեյլը, Օսկար Այզեկը, Ալիսիա Վիքանդերը, Իդրիս Էլբան, Ջոն Բոյեգը, Էմմա Ուոթսոնը:

Իդրիս Էլբա

Հիմա արդեն «Օսկարի» հավակնորդների համար քվեարկության հրավիրվածների 46 տոկոսը կանայք են ու հրավիրատոմսերի 41 տոկոսը կազմակերպիչները սեւամորթներին են հասցեագրել: Ավելին, ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսը հայտարարել է, որ ուշադրություն են դարձնելու այնպիսի հատկանիշների, ինչպիսիք են սեռը, ռասսան, էթնիկ պատկանելիությունը ու սեռական կողմնորոշումը ու մինչեւ 2020թ. կրկնապատկելու են ակադեմիայի անդամների բազմազանությունը: 

Մայքլ Բ Ջորդան եւ Սլայ



© NEWS.am STYLE